Ի՞նչ է անհրաժեշտ անել երկուական օպցիոններ գնելու համար: Անհրաժեշտ է գրանցվել բրոքերի վեբկայքում և ներդնել գումար, որով անհրաժեշտ է գնել օպցիոնը: Դրանից հետո կարող եք սկսել առևտուրը:

Գնելու համար անհրաժեշտ է ընտրել օպցիոնի մի քանի պարամետրեր.

  • հիմնական ակտիվ,
  • արժեք,
  • ժամանակ ու վավերականության ժամկետ:

Ինչ վերաբերում է ժամանակին ու արժեքին, ամեն ինչ ակնհայտ է նաև այն մարդու համար, որը երբեք նման գործով չի զբաղվել նախկինում: Բայց ի՞նչ է ակտիվը, որը պետք է ընտրվի առաջին հերթին:

Ինչ է հիմնական ակտիվը

Ըստ էության հիմնական ակտիվն այն է, ինչով դուք պետք է առևտուր անեք: Հիմնական ակտիվն օբյեկտ է, որի գնանշումների դիագրամի փոփությունները ձեզ համար պետք է լինեն ամենակարևոր հանգամանքը որոշում կայացնելիս: Բրոքերներն օպցիոնների այնքան շատ տարբերակներ են առաջարկում, որ դրանից կարող է նույնիսկ գլխապտույտ առաջանալ: Ամեն դեպքում այդ ամենը դժվար ու վախենալու չէ:

Տարբերակները բազմազան են, բայց դրանք կարելի է դասակարգել:

Արժույթներ

Արժույթներով ավանդաբար զբաղվում են Forex-ում: Սակայն այն նաև ներկայացված է երկուական օպցիոնների շուկայում և միշտ զույգերով: Օրինակ` EUR/USD, GBP/JPY:

Այս համադրումները տեսնելիս պետք է նկատի ունենաք, որ դուք առևտուր եք անում այն հիմքի վրա, որ առաջին արժույթի փոխանակման կուրսը պիտի լինի ավելի բարձր կամ ավելի ցածր, քան երկրորդ արժույթը: Օրինակ` եթե Եվրոյի ընթացիկ գինը 1.3322 անգամ ավելի բարձր է, քան դոլարինը, ապա EUR / USD դիագրամը կլինի 1.3322 կետում: Հետևաբար դուք կարող եք բացել դիրքը` հիմնվելով այն կանխատեսման վրա, որ գինը կբարձրանա և կհասնի 1.3350-ի կամ կիջնի ու կհարվածի 1.3300-ին:

Կախված ձեր կանխատեսման ճշգրտությունից` դուք կստանաք կամ չեք ստանա եկամուտ: Երկուական օպցիոնները նախընտրելի են նրա համար, որ կարիք չկա հաշվարկել, թե որքան հեռու կարող է գնալ գինը: Նույնիսկ մեկ կետը բավարար է հաղթելու համար:

Բաժնետոմսեր

Տարբեր ընկերությունների բաժնետոմսերը, ինչպիսիք են HSBC-ն կամ Apple-ը, կարող են վաճառվել նույն ձևով: Կախված համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների` այս բաժնետոմսերի գինը կարող է բարձրանալ կամ իջնել: Ձեր խնդիրը մնում է նույնը` ճիշտ ձևով գուշակել գնի փոփոխությունը:

Այս դեպքը նույնիսկ ավելի պարզ է, քանի որ դուք ունեք միայն մեկ արժեք, որը բաժնետոմսերի գինն է` առանց արժութային զույգերի:

Ֆոնդային բորսան ամենահին ու ավանդական շուկաներից մեկն է: Այս դեպքում կարևոր է ընտրել մի ընկերություն, որի բաժնետոմսերը վստահելի են: Կան կորպորացիաներ, որոնց բաժնետոմսերն ավելի հուսալի են, քան որոշ արժույթներ:

Ցուցանիշներ

Ցուցանիշները մատնանշում են ակտիվների արժեքը, որը ներառում է համապատասխան ցուցանիշի հաշվարկը: Օրինակ` եթե ցուցանիշը ներառում է հավասար արժեքով երկու ակտիվ (երկու ընկերությունների բաժնետոմսեր), և ակտիվներից մեկի արժեքը կտրուկ ընկնում է, իսկ մյուսի արժեքը փոքր-ինչ բարձրանում, ապա ցուցանիշը կնվազի:

Կան տարբեր ցուցանիշներ, սակայն, որպես կանոն, միայն առավել հայտնիներով են առևտուր անում: Օրինակ` Nasdaq-ը և Dow Jones-ը ամերիկյան շուկայի ցուցանիշներ են: Առաջինն ընդգրկում է հայ-թեք ընկերություններ, իսկ երկրորդը մեծ ընկերությունների բաժնետոմսեր, որոնք ներկայացնում են ամերիկյան արդյունաբերության բոլոր ոլորտները:

Ինչ վերաբերում է գործնական կողմերին, երբ առևտուր եք անում ցուցանիշներով, տեսնում եք նույն դիագրամն ու դրա տատանումները: Ձեր խնդիրը նույնն է` անհրաժեշտ է կանխատեսել ցուցանիշների ուղղությունը մոտ ապագայում:

Ապրանքներ

Ամեն ինչ շատ պարզ եւ հասկանալի է այստեղ: Ոչ միայն արժույթներ և բաժնետոմսեր են շրջանառվում շուկայում, այլ նաև իրական ապրանքներ: Օրինակ` այնպիսի բնական ռեսուրսներ եւ սպառողական ապրանքներ, ինչպիսին են ոսկին, արծաթը, նավթը, խոզի միը, բամբակը կամ հացահատիկը: Դրանց գները նույնպես ենթակա են փոփոխման: Այնպես որ դուք հնարավորություն կունենաք գումար ստանալ դիրքեր բացելով ու օպցիոնների արժեքները կանխագուշակելով:

LEAVE A REPLY