Այսօր երկուական օպցիոնները համարվում են գումար վաստակելու հայտնի միջոց: Եթե դուք աշխատում եք այս շուկայում, կարող եք ունենալ կայուն եկամուտ, որը կախված կլինի միայն ձեզանից: Սա շատ ավելի հեռանկարային տարբերակ է, քան ցածր վարձատրվող աշխատանքները: Եթե դուք ընտրեք երկուական օպցիոնների առևտուրը, ապա կարող եք լինել ազատ եւ անկախ մարդ, ով աշխատում է ինքն իր համար եւ իր աշխատանքի դիմաց ստանում է բարձր չափով վարձատրություն:

Շատերը կարծում են, թե սա հեքիաթ է: Եթե ամեն ինչ այդքան հեշտ է, ինչու՞ բոլորն այդ գործով չեն զբաղվում:

Պետք է խոստովանենք, որ այդ գործն այնքան էլ հեշտ չէ: Ավելին` չկարծեք, թե պարզապես պետք է սկսեք առևտուրը` հույսը դնելով բախտի վրա, և դառնաք միլիոնատեր երկու շաբաթվա ընթացքում: Ոչ մի իմաստուն մարդ դրան երբեք չի հավատա: Նմանատիպ կարծիքներ կարելի է լսել Forex-ի և ֆոնդային բորսայի մասին: Թողեք ձեր աշխատանքը, զբաղվեք նման առեւտրով եւ մեծ գումարներ վաստակեք …

Երկուական օպցիոնների առևտուրը այնպես, ինչպես արտաքին կամ ֆոնդային բորսայի առեւտուրը, աշխատանք է, այլ ոչ թե խաղ կամ ժամանց: Դա նշանակում է, որ եթե ուզում եք ստանալ մի բան, ապա դրա համար անհրաժեշտ է գործել: Հենց այնպես ոչ ոք գումար չի վաստակում: Նրանք, ովքեր խոստանում են, որ դուք երկու շաբաթում կհարստանաք, իմացեք, որ փուչ խոսքեր են:

Շատ մարդիկ կարծում են, որ երկուական օպցիոնների առևտուրը նման մի բան է: Սակայն կան կարևոր տարբերություններ: Դրանք առավել ակնհայտ դարձնելու համար պարզաբանվել է երկուական օպցիոնների մասին ամենատարածված միֆերը:

Միֆեր երկուական օպցիոնների մասին

Երկուական օպցիոնների մասին առաջին “դրական” միֆը, որ կարող եք դրանց միջոցով հարստություն կիտել առանց որևէ ջանք թափելու, արդեն պարզաբանվել է:

Միֆ առաջին

“Եթե ինչ-որ բան սխալ է գնում, ես կորցնում եմ ամեն ինչ և պարտքի տակ եմ ընկնում:”

Սա աբսուրդային միտք է, բայց շատ մարդիկ վստահ են դրանում և այդ իսկ պատճառով վախենում են նույնիսկ փորձել: Երկուական օպցիոնների առևտուրը ենթադրում է, որ դուք երբեք չեք կարող կորցնել ավելին, քան ձեր ներդրած նախնական գումարը:

Իհարկե վստահ լինելու համար կարելի է ներդրում կատարել այնքան գումար, որ չազդի ձեր կենսամակարդակի վրա, քանի որ կարող է այնպես ստացվի, որ կորցնեք այն (դա կարող է տեղի ունենալ, երբ դուք սկսնակ եք): Կարիք չկա նման առևտուր սկսելու համար վարկ վերցնել: Կարող եք սկսել £10-100-ի հասնող նախնական չափով:

Միֆ երկրորդ

“Երկուական օպցիոնների առևտուրը կազինո է հիշեցնում: Ոչ ոք երբևէ չի հաղթում այդտեղ: Վաղ, թե ուշ մարդիկ կորցնում են ամեն ինչ:”

Ասեմ, որ եթե դուք հենց այսպես մտածելով սկսեք ձեր առևտուրն այս բնագավառում, ապա անընդհատ տանուլ կտաք: Մեկ այլ բան է, եթե փոխեք ձեր մոտեցումը: Ի տարբերություն ռուլետկայի կամ մետաղադրամի նետման, որտեղ անհնար է նույնիսկ տեսականորեն կանխատեսում անելը, երկուական օպցիոների ժամանակ դուք կարողանում եք վերլուծել, որոշում կայացնել և վերջապես եկամուտ ձեռք բերել: Այստեղ դուք գումար եք վաստակում ձեր մտավոր ունակությունների շնորհիվ: Դա նշանակում է, որ երկնքից մանանա չի թափում: Ամեն ինչի համար անհրաժեշտ է ջանք գործադրել:

Միֆ երրորդ

“Յուրաքանչյուր մարդ կարող է լինել թրեյդեր և աշխատել օպցիոնների հետ:”

 

Սա սխալ գաղափար է: Իսկ ո՞վ կարող է: Այն անձը, որը պատրաստ է դրան: Այսինքն` այն մարդը, որը չի եկել միանգամից հարստություն կուտակելու, այլ նախ փորձում է սովորել, ուսումնասիրել և հետո հասնել իր նպատակին:

Ամենակարևորը ճիշտ մոտեցումն է երուկական օպցիոններին: Երբեք չպետք է հույսը դնել բախտի վրա, թե չէ տանուլ կտաք: Բացի այդ, պետք է իմանաք, թե ինչպես կառավարել ինքներդ ձեզ և գործել ոչ թե պատահական ընտրված սկզբունքներով, այլ առաջնորդող կանոններով: Փորձը ցույց է տվել, որ միայն այս դեպքում կարող եք հասնել հաջողության:

LEAVE A REPLY