Երկուական օպցիոնների, ինչպես նաև ֆոնդային բորսայի առևտուրը մի գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն առևտուր անելու գիտելիք ու հմտություններ, այլ նաև շատ ժամանակ է պահանջում:

Մի կողմից երկուական օպցիոնների առավելությունն այն է, որ թրեյդերը ստիպված չէ շատ ժամանակ ծախսել շուկայում: Օպցիոնը գնելուց հետո կարիք չկա հետևել դրա ճակատագրին, քանի որ ամեն ինչ կպարզվի ժամանակը լրանալու պահին, և սովորաբար թրեյդերը չի կարող որևէ բան փոխել:

Սակայն մյուս բոլոր կետերը, որոնք վավեր են օրինակ` Forex-ի թրեյդերի համար, նույնքան վավեր են օպցիոնների նկատմամբ: Դուք պետք է շատ ժամանակ անցկացնեք առևտրային ազդանշաններ փնտրելու համար: Ուստի` հարց է առաջանում, հնարավոր է դա իրականացնել առանց դրանց: Կարո՞ղ ենք առևտրի ողջ ընթացքը վստահել ռոբոտներին կամ ինչպես կոչվում են բոտերին: Դա իսկապե՞ս հնարավոր է երկուական օպցիոնների առևտրի համար: Եվ ամենակրևորը` որքանո՞վ են դրանք օգտակար:

Ֆոնդային բորսայում առևտուր անելու երեք եղանակները

Իրականում ռոբոտներ կամ ավտոմատ առևտրային համակարգեր օգտագործելու գաղափարը նոր չէ: Սակայն արժութային ու ֆոնդային բորսայում նման ռոբոտներն օգտագործվում են կանոնավոր հիմունքներով: Կա առևտուր անելու երեք եղանակ, եթե մենք խոսում ենք նման համակարգերի օգտագործման մասին:

Առաջինը լիովին անկախ առևտուրն է, երբ թրեյդերը չի օգտագործում որևէ խորհուրդ և գործարքը կատարում է ինքնուրույն: Սա պահանջում է շուկայում երկարաժամկետ ներկայություն, ինչպես նաև խորը պատկերացում այն ամենի մասին, ինչը կատարվում է այդտեղ: Այս տարբերակը կարելի է համարել լավագույնը, քանի որ իմաստալից առևտուրը միշտ լավ եկամուտ է բերում:

Երկրորդ տարբերակը խորհրդատուների օգտագործումն է: Պետք է նշել, որ խորհրդատուները բոտեր չեն: Դրանք կարող են ներկայացվել տարբեր ձևերով` սկսած անվճար կամ վճարովի խորհուրդից, որը կարող եք ստանալ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով, մինչև հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ գտնել օպցիոնի գնման ձեռնտու պահը:

Երրորդ տարբերակը այն է, երբ ամեն ինչ կատարվում է առանց թրեյդերի մասնակցության: Թրեյդերը պարզապես մտնում է բրոքերի կայք, մեկնարկում է տվյալ ծրագիրը, որը սահմանում է առևտրի պայմանները և առևտուրն անում է ինքնուրույն` գնելով օպցիոններ այն ժամանակ, որն ամենահարմարն է դրանց համար:

Որքանո՞վ են դրանք եկամտաբեր: Մի կողմից դրանք ձեռնտու են, քանի որ ստիպված չեք լինում վատնել ձեր ժամանակն ու դրա հետ մետեղ գումար եք աշխատում: Իսկ մյուս կողմից թրեյդեր լինելու ժամանակ` ինչպես որ մյուս մասնագիտությունների, չեք կարող խուսափել ձեր ժամանակը “ներդնելուց”, ինչպես նաև էներգիան ու ինտելեկտուալ կարողությունները: Այն երազանքը, որ “ամեն ինչ կատարվի ինքն իրեն”, իսկ գումարը գա առանց ձեր մասնակցության, հաճախ հիասթափեցնում է, քանի որ ռոբոտները կարողանում են ոչ միայն հաղթել, այլ նաև գումար կորցնել: Դրանք գոնե պահանջում են ամենօրյա մոնիտորինգ: Ավելի լավ է մանրամասն իմանալ, թե ինչպես է գործում համակարգը, որոնք են դրա ուժեղ ու թույլ կողմերը, և երբ ու որ ակտիվներով կարելի է ունենալ լավագույն արդյունքները: Միայն դրանից հետո կարելի է ակնկալել, որ ռոբոտը առևտուր կանի հաջող կերպով:

LEAVE A REPLY