Ուրեմն` ինչպե՞ս է անհրաժեշտ գործել, եթե որոշել եք դիմել երկուական օպցիոնների այս ռազմավարությանը:

Առաջինը` պետք է հարաբերակցության մեջ դնեք ձեր ավանդը նվազագույն գործարքի հետ: Օրինակ` Եթե ձեր ավանդի չափը £250 է, ապա կարող եք գնել օպցիոններ, որոնք արժեն £1: Այս դեպքում պետք է ունենաք մեծ քանակությամբ անհաջող գործարքներ, որպեսզի ոչնչացնեք ձեր ավանդը (8-9 գործարք): Բայց եթե դուք սկսում եք £20 արժողությամբ գործարքով, ապա ամեն ինչ կարող եք կորցնել ակնթարթորեն:

Երկրորդ` խորհուրդ չի տրվում օգտագործել նույն ակտիվները մի քանի անգամ անընդմեջ: Եթե դուք կանխատեսում եք, որ Եվրոն բարձրանալու է և պարտվում եք, պետք չէ ևս մեկ անգամ պայմանագիր գնել կամ վաճառել դրա համար:

Երրորդ` եթե օգտագործում եք Martingale ռազմավարությունը, ապա կարճ ժամանակահատվածով կամ 30 վայրկյանանոց օպցիոնները լավագույն ընտրությունն են ձեզ համար: Թրեյդերները, որոնք երկար մտածելով են կատարում իրենց որոշումը, կարծում են, որ դժվար է կանխատեսում անել, երբ գինը պետք է լինի մի քանի վայրկյանների ընթացքում: Դա գրեթե անհնար է: Դուք և մյուս թրեյդերները նույն իրավիճակում եք: Ի դեպ, շատ կարևոր է աշխատել այն բրոքերի հետ, որը մարում է օպցիոնի գինն ամբողջովին, եթե դիրքը փակվել է այն գնով, որով նախկինում բացվել էր: Երբ աշխատում եք րոպեանոց գործարքներով, նման իրադարձության հնարավորությունը շատ բարձր է: Այնպես որ դուք գրեթե գումար չեք կորցնում:

Եվ վերջապես` փորձեք չխաղալ այսպես կոչված տենդենցին հակառակ: Եթե տեսնում եք, որ Եվրոն ունի վերև բարձրանալու միտում, պետք է գնեք դա: Եթե տեսնում եք, որ ոսկու գինը ներքև է իջնում, վաճառեք այն:

Եթե օգտագործեք ոչ միայն Martingale-ն, այլ նաև այլ գործիքներ (ցուցանիշներ, գծեր), դա թույլ կտա ձեզ ունենալ կայուն եկամուտ` ոչ որպես խաղամոլ, այլ որպես այս շուկայի անդամ:

Ինչպես գումար վաստակել One Touch օպցիոններով

Երկուական օպցիոնները եկամուտը բարձրացնելու հրաշալի միջոց են: Դրա շնորհիվ է, որ երկուական օպցիոնների առևտուրն այսքան տարածված է: Որպես կանոն շատ դեպքերում յուրաքանչյուր գործարք կարող է ձեզ բերել 60-85% շահույթ: Օրինակ` եթե գնում եք £10-անոց օպցիոն, ձեր եկամուտը կլինի £16-£18.5: Սա վատ չէ, եթե հաշվի առնենք, որ օպցիոնների առևտրում ռիսկն այնքան էլ մեծ չէ, որքան օրինակ` Forex-ում կամ այլ բորսաներում:

Պարզ է, որ շատ թրեյդերներ ցանկանում են ստանալ առավելագույն եկամուտ, ինչը կլինի 85%-ից բարձր: Այդ հաճախորդների համար բրոքերը ստեղծել է One Touch օպցիոնները:

Ի՞նչ է One Touch-ը

“One Touch”-ը դասական երկուական օպցիոն չէ, քանի որ այս պարագայում կարևոր չէ ոչ միայն այն, թե գինը ցածր կլինի կամ բարձր, այլ նաև այն, թե որ ուղղությամբ այն կգնա և որքան հեռու կլինի ներկայիս կետից:

Որպեսզի One Touch օպցիոնը եկամտաբեր լինի, անհրաժեշտ է, որ գնի դիագրամը հասնի այն կետին, որը նշվել է դիրքը բացելու ժամանակ: Այստեղ նույնպես ամեն ինչ հասկանալի է ու պարզ: Եթե գինը հասնի այդ կետին, օպցիոնը կհամարվի եկամտաբեր, և դուք գումար կաշխատեք: Որքա՞ն: Կախված է նրանից, թե որքան հեռու էր ձեր ընտրած կետը նախնական գնից, երբ դիրքը բացվում էր: Ուրեմն` թրեյդերը հաղթող գումարի չափն ընտրելու հնարավորություն ունի:

Որոշ դեպքերում One Touch օպցիոնները կօգնեն ձեզ բարձրացնել եկամուտը 100%-ի և երբեմն նույնիսկ 500% ու ավելի: Ուրեմն` կարող եք £500 վաստակել ձեր £100 ավանդով: Զարմանալի չէ, որ այս տեսակի երկուական օպցիոնները շատ հայտնի են:

Կողմ եվ դեմ

Որո՞նք են նման օպցիոնների գլխավոր առանձնահատկությունները: Իհարկե այն փաստը, որ դրանցով մեծ գումար կարող եք վաստակել, մեծ առավելություն է: Եթե դուք օգտագործում եք այդ օպցիոններից տրված բոլոր հնարավորությունները, ապա կարող եք ավելի քիչ գործարքներ անել, քան Call/Put-ում և վաստակել ավելի շատ գումար: Ամեն դեպքում պարտություն կրելու ռիսկը ևս ավելի բարձր է: Հետևաբար One Touch օպցիոնների օպտիմալ ռազմավարությունն իրենից ներկայացնում է լուրջ մոտեցում յուրաքանչյուր գործարքին:

One Touch օպցիոնների երկրորդ կարևոր առավելությունն այն է, որ գինը պարզապես պիտի մոտենա այն կետին, որն անհրաժեշտ է եկամուտ ձեռք բերելու համար: Տարբերություն չկա, թե որտեղ կլինի գինը ձեր օպցիոնի ժամկետի մարման ժամանակ` մակարդակից բարձր, թե ցածր: Դա կարող է նույնիսկ գնալ ավելի ցածր, քան այն կետն է, որի ժամանակ դիրքը բացվել է: Եթե մոտեցումը կայանա, ապա դուք մեխանիկորեն գումար կվաստակեք: Ի դեպ, բրոքերների մեծ մասը One Touch օպցիոնը գործադրում է այն ժամանակ, երբ տեղի է ունենում մոտեցումը: Այլ կերպ ասած կարող եք բացել երկար դիրք, օրինակ` մի քանի օրվա համար, բայց գումար վաստակել այն իրադարձությանը հետևող մի քանի ժամվա ընթացքում, որի միջոցով օպցիոնի ցուցաբերումը տեղի է ունենում: Սա ևս շատ հարմար է:

Ինչ վերաբերում է նման օպցիոնների բացասական կողմերին, ապա գլխավոր խնդիրը մեծ ռիսկն է: Բայց հաճախ դա հաճելի ռիսկ է, քանի որ շահույթը շատ ավելի բարձր է, քան եթե դուք օգտագործեք այլ օպցիոններ:

Այնուամենայնիվ, One Touch օպցիոններն անընդհատ եկամտաբեր չեն: Call/Put օպցիոններ օգտագործելիս հաջող գործարքի հավանականությունը 50% է: Գինը կարող է գնալ վեր կամ վար, չկա երրորդ ճանապարհ: Սակայն այն դեպքում, երբ օգտագործվում են One Touch օպցիոնները, հաջող գործարքի հավանականությունը հակադարձ համեմատական է այն հեռավորությանը, որը գինը պետք է անցնի նախնական կետից սկսած: Հետեւաբար կարեւոր է առանց երկար մտածելու ռիսկի չդիմել և չնչին հնարավորության դեպքում չփորձել մեծ գումար վաստակել, ինչի արդյունքում էլ կարող եք պարտություն կրել:

LEAVE A REPLY