Երկուական օպցիոնների շուկայի զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը գործառնությունների օրենսդրական կարգավորման հարցն է: Եկեք դիտարկենք գլխավոր տարբերությունները, որոնք առաջանում են օպցիոնների առևտրի օրենսդրական դաշտը քննարկելիս:

Նորարարություն

Թեև երկուական օպցիոնների առևտրի առաջին ձևերն առաջացել են վաղ 70-ականներին, այն առավել զարգացել է 2008 թ.-ից: Առևտրի այս ձևի առաջացումից հինգ տարի հետո դեռ շարունակում էին գոյություն ունենալ այս շուկայի կառուցվածքի նկարագրության տարբեր մոտեցումներ: Ի տարբերություն այլ ոլորտների, որոնք զարգացել են տարիների ընթացքում, երկուական օպցիոնները համեմատաբար նոր երևույթ են: Դրանք դեռ բավականաչափ ուսումնասիրված և փորձարկված չեն գործնականում:

Կան նման առևտրի ոչ օրինական դեպքեր որոշ երկրներում, որտեղ չի գործում այս ոլորտի գործունեության իրավաբանական կարգավորումը: Ի տարբերություն Forex-ի, որտեղ եղել են ապօրինի թրեյդերների ձերբակալություններ, նման դեպքեր դեռևս չեն գրանցվել երկուական օպցիոնների դաշտում: Ամենայն հավանականությամբ, պատճառը համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունն է:

Բորսայում խաղա՞լ, թե առևտուր անել

Մեկ այլ շատ տրվող հարց` ինչպե՞ս դասակարգել երկուական օպցիոնները: Որոշ երկրներում դրանք վերաբերում են ներդրման այն ձևին, որը հարկվում է և կարգավորվում օրենքով.

  • ԱՄՆ-ում երկուական օպցիոնները գտնվում են ֆյուչերսների և ապրանքների Առևտրի Հանձնաժողովի, ինչպես նաեւ Արժեթղթերի Հանձնաժողովի հսկողության տակ:
  • Մեծ Բրիտանիայում երկուական օպցիոնները վերահսկվում են ֆինանսական վարքագծով զբաղվող Մարմնի կողմից:
  • Ավստրալիայում վերահսկման ֆունկցիայով օժտված է Ավստրալական Արժեթղթերի ու Ներդրումների Հանձնաժողովը:
  • Կիպրոսում Արժեթղթերի և Բորսայի Վերահսկիչ Հանձնաժողովը ներառում է մի շարք երկուական օպցիոններ շուկայում: Այս մարմինը պետք է զբաղվի նման առևտրային գործունեության վերահսկմամբ:

Միեւնույն ժամանակ շատ եվրոպական երկրներում երկուական օպցիոնները չեն համարվում ներդրում անելու ձև: Փոխարենը դրանք դիտվում են խաղադրույք անելու տեսակներից մեկը: Հետեւաբար նման գործառույթների վրա վերահսկողություն չկա:

Միեւնույն ժամանակ բրոքերները, որոնք ցանկանում են աշխատել երկուական օպցիոններով, պետք է հետևեն ԵՄ-ի դիրեկտիվին “ֆինանսական գործիքների շուկայի մասին:”

LEAVE A REPLY