Երկուական օպցիոններով գումար վաստակելը բավականին հրապուրիչ հեռանկար է: Սակայն այստեղ` ինչպես շատ դեպքերում, ամենակարևորը ճիշտ մոտեցումն է: Ոչ բոլորը կարող են հաջողության հասնել այս բնագավառում: Առավել հաճախ պատճառը նրանում է, որ անհրաժեշտ է նախ ուսումնասիրել սկզբունքները, որոնք երկուական օպցիոնները եկամուտ ձեռք բերելու իրական միջոցների են վերածում:

Այս հոդվածում կգտնեք խորհուրդներ, որոնք կօգնեն հասնել դրական արդյունքների:

Հոգեբանական սկզբունքներ

  1. Երկուական օպցիոններով առևտուրն իրական գործ է: Եթե ցանկանում եք դրանց օգնությամբ գումար վաստակել, կարիք չկա խաղալ պատահականության սկզբունքով և տրվել գայթակղությանը: Կարող եք հասնել ձեր ցանկացած արդյունքին միայն այն ժամանակ, երբ ունեք հատուկ առևտրային ռազմավարություն:
  2. Առևտրային ռազմավարության առկայությունը պարտադիր է: Եթե դուք ունեք դա, ապա կարող եք սովորել ու փորձ ձեռք բերել: Եթե ոչ, ապա շատ հաճախ պարտություն կկրեք: Այսինքն` որքան շուտ ունենաք ձեր առևտրային ռազմավարությունն, այնքան ավելի լավ:
  3. Անհրաժեշտ է կենտրոնանալ երկարաժամկետ նպատակների վրա, բայց չշտապել: Մի մտածեք գումարի մասին և թե ինչ անել, որ ավելի շատ վաստակեք: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է գործում համակարգը և կհասնեք հաջողության:

Տեխնիկական սկզբունքներ

  • Առաջին տեղում միշտ տեխնիկական վերլուծությունն է, այսինքն` անկախ շուկայական հետազոտումը: Չնայած այն հանգամանքին, որ սա ամենադժվար բաժիններից մեկն է, տեխնիկական վերլուծությունն իրական հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչպես են փոխվում գնանշումներն ու ինչից է այդ ամենը կախված: Սա երկուական օպցիոններով գումար վաստակելու գլխավոր բանալին է: Եթե դուք դեռ չեք սկսել ծանոթանալ տեխնիկական վերլուծությանն, ապա փորձեք ժամանակ չկորցնել ու դրա համար քայլեր ձեռնարկել:
  • Ոչ մի ազդանշան ինքնին բավարար չէ որոշում կայացնելու համար: Եթե ցանկանում եք կորցնել որքան հնարավոր է քիչ գումար, ապա փորձեք առևտրային համակարգը կառուցել այն ձևով, որ իրականացնեք ցանկացած ձեզ անհրաժեշտ գործողություն: Ցանկալի է նաեւ, որ ձեր սեփական կանխատեսումները համընկնեն փորձագետների կանխատեսումների հետ կամ թրեյդերների մոտ առկա ընդհանուր միտմանը: Այնուհետև ձեր կանխատեսումն ամենայն հավանականությամբ կարդարանա:
  • Եթե դուք օգտագործում եք ցուցանիշները, որոնք օգնում են կանխատեսել գնի շարժը, ապա դրանք չպետք է լինեն ավել, քան երկուսը կամ երեքը, այնպես որ դուք չեք շփոթի դրանց տվյալները: Շատ ավելի կարեւոր է, որ ճիշտ ձևով կարգավորեք յուրաքանչյուր ցուցանիշը, սահմանել ճիշտ պարամետրերը: Հետո կարող եք ակնկալել, որ ապագայում այն ցույց կտա իր լավագույն կողմը, և կանխատեսումը կիրականանա:

LEAVE A REPLY