Արդյո՞ք ամեն ինչ այնքան պարզ է, որ ցանկացած անձ, որն զբաղվում է բորսային առևտրով` մասնավորապես օպցիոններով, կարողանում է իր եկամուտը դարձնել հարյուր անգամ ավելի շատ, քան ամսական աշխատավարձն է: Եվ, իհարկե, արժե ուշադրություն դարձնել այն բոլոր հատկանիշներին, որոնք ունեն հաջողակ թրեյդերները: Պարզ է, որ ինչպես բոլոր մարդիկ, նրանք նույնպես շատ են տարբերվում իրարից: Սակայն այդ թրեյդերներն ունեն որոշ ընդհանրություններ.

  • սառը հաշվարկ: Թրեյդերը, որը կարողանում է վաստակել այդքան մեծ գումար, երբեք չի անում չմտածված քայլեր: Միայն լոգիկա ու ճիշտ հաշվարկ օգտագործելու միջոցով կարող եք ակնկալել, որ մեծ շահույթ կունենաք:
  • սպասելու կարողությունը: Որպես կանոն այդ թրեյդերներն առևտրի մեջ են դնում ոչ տասը դոլար արժողությամբ օպցիոններ: Դրանք կարող են արժենալ հազար և ավելի դոլար: Եվ նրանք չեն անում 25 գործարք մեկ օրում: Փոխարենը մեկը կամ երկուսը մի շաբաթում կամ մեկ ամսում: Այդ թրեյդերները վստահ են իրենց հաշվարկներում և կարողանում են ողջամտորեն ենթադրել, որ գինը կարող է հասնել հենց այն չափին, որը նրանք կանխատեսել են:
  • Եվ վերջապես, այս թրեյդերներն իսկապես հետաքրքրված են այն ամենով, ինչը կատարվում է շուկայում, լավ ծանոթ են տեխնիկական վերլուծությանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վիճակին: Եվ, բացի այդ, նրանք չեն վախենում ժամանակավոր անհաջողություններ ունենալուց, ինչպես նաև ռիսկի դիմելուց: Աշխատանքը, որը կապված է ֆոնդային բորսայի հետ, միշտ որոշակի ռիսկ է պահանջում, սակայն դա մի հնարավորություն է, որի միջոցով կարող եք վաստակել ավելին, քան սովորական աշխատավարձով:

Ինչպե՞ս սկսել առևտուր անելը

Եթե ցանկանում եք զբաղվել օպցիոնների առևտրով, ապա, անշուշտ, դուք հետաքրքրված եք ոչ թե երկարաժամկետ հնարավորություններով, այլ թե ինչքան կարող եք վաստակել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Այս գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ հետևյալ կանոններին.

  • ուսումնասիրել ու սովորել նոր նյութերը: Եթե չեք կարողանում անել նույնիսկ հիմնական տեխնիկական վերլուծությունները, ինչպես նաև գլուխ չեք հանում դիագրամներից, ապա ավելի լավ է նույնիսկ չսկսել առևտուրը: Դուք կարող եք զարգացնել այդ հմտությունները առանց ռիսկի դիմելու` առևտուր անելով դեմո ակաունտով:
  • ունենալ հստակ ռազմավարություն: Ի դեպ, յուրաքանչյուր ռազմավարություն ունի իր շահութաբերության չափը: Ավելի լավ է ընտրել մի ռազմավարություն, որն ունի միջին շահութաբերություն և իր մեջ ներառում է նվազագույն ռիսկեր: Շատ հաճախ շահութաբեր ռազմավարությունը սահմանվում է որպես տոկոսադրույք: Այսինքն` եթե օրինակ ամսական 60% է, ապա դա նշանակում է, որ այդ ընթացքում դուք կարող եք $ 100-ը վերածել 160-ի: Եվ, բնականաբար, հազարը 1600-ի: Այդ իսկ պատճառով, ցանկալի է շարունակաբար բարձրացնել ներդրումն այնպես, որ ամեն անգամ ֆինանսական միջոցները հանելիս դա լինի փոքր-ինչ ավելի շատ, քան վերջին անգամ էր:

Ընդհանուր առմամբ, ճիշտ ռազմավարությունն սկսնակ թրեյդերի համար շատ կարևոր է: Պետք չէ միանգամից հազարավոր դոլարներ ցանկանալ, այլ անհրաժեշտ է սովորել այս մասնագիտությունն` օգտագործելով բոլոր հասանելի հնարավորությունները: Այդ պարագայում հաջողության կհասնեք շատ արագ:

LEAVE A REPLY