Աջակցություն և դիմադրություն մակարդակներն առանցքային ոլորտներ են, որտեղ ակտիվների գները կարող են տարբերվել կտրուկ ձևով: Այլ կերպ ասած հավանական է, որ ակտիվի գնի նվազմամբ վաճառողները կդադարեցնեն առևտուրն աջակցության մակարդակում: Դա կհանգեցնի գների նվազմանը: Երբ մենք խոսում ենք այն դեպքերի մասին, երբ գները բարձրանում են, ապա հավանական է, որ գնանշումները կազդեն հաճախորդների վարքագծի վրա, քանի որ շատ մարդկանց կողմից առևտուրը դադարեցնելու պատճառով դրանք սկսում են ընկնել:

Ձևավորել աջակցության ու դիմադրության գոտիներ

Աջակցության ու դիմադրության գոտիները կարող են ձևավորվել հետևյալ կերպ.

  • Հոգեբանական շարժառիթներ. թրեյդերներն օգտագործում են գներ, որոնք ամենամոտն են զրոյին: Գնանշումները թրեյդերների ստացած եկամուտների կողմնորոշիչներն են, որոնք հանգեցնում են աջակցության ու դիմադրության ոլորտների ձևավորմանը: Օրինակ են համարվում 00-ով ավարտվող գնանշումները` 1.5000, 93.00, 1.4300 և այլն:
  • Կողմնորոշող կետեր. հաշվարկվում է ամեն օր` հիմնվելով անցած օրվա վերջում եղած առավելագույն ու նվազագույն ցուցանիշների վրա: Դրանք աջակցթույան ու դիմադրության համար կարող են նաև ձևավորել հիմք: Թրեյդերը հնարավոր է ստիպված լինի անկախ գնահատականներ դնել կամ ինքնաբերաբար բացահայտել կողմնորոշող կետերը:
  • Վերջին ամենաբարձր ու ամենացածր միավորները. գոտին, որտեղ գնանշումները երբեմն հասնում են ամենաբարձր ու ամենացածր մակարդակներին: Դրանք կարող են օգտագործվել որպես լավ ցուցանիշներ աջակցության եւ դիմադրության համար: Վերջին ցուցանիշները թույլ կտան կատարել հուսալի կանխատեսում:

Հիմա, երբ արդեն հասկացաք, թե ինչն է ազդում աջակցության ու դիմադրության վրա, կարող ենք ցույց տալ, թե ինչպես են այս մակարդակներն օգտագործվում երկուական օպցիոնների առևտրի շուկայում:

Աջակցության ու դիմադրության օգտագործումն առևտրում

Երկուական օպցիոնների առևտրով զբաղվելիս դիամդրության ու աջակցության ոլորտները որոշելու լավագույն միջոցն առանցքային կետերն ու գոտիներն օգտագործելն է, որոնցում գնանշումները նախկինում հասել են ամենաբարձր ու ամենացածր գնահատակններին:

Սովորաբար ավտոմատ հաշվարկներն օգտագործվում են այդ գոտիները բացահայտելու համար: Արդյունքում ստացած տեղեկատվությունը թրեյդերների կողմից կարող է օգտագործվել հետևյալ տեսակի առևտուրների համար` Call / Put և Touch / No Touch:

“Border” տեսակի առևտրային օպցիոններ

Call/Put

Այս տեսակի առևտուրը ներառում է աջակցություն ու դիմադրություն գոտիները: Այն իրավիճակներում, երբ ակտիվների գնանշումները գտնվում են շուկայական սպասելիքներին հակառակ գտնվող կետերում, կարող եք օգտագործել Call օպցիոնը (գնանշումները մոտ են աջակցության տարածքներին): Եթե գնանշումները մոտ են դիմադրության գոտուն, օգտագործվում է Put օպցիոնը:

Երբեմն դժվար կլինի ընտրություն կատարել, երբ շուկան ստիպում է գնանշումներին անցնել գլխավոր մակարդակների միջով: Ուրեմն` թրեյդերի համար ամենաանվտանգ ու հուսալի որոշումն սպասելն է` մինչև հիմնական ցուցանիշները հաղթահարեն հիմնական միավորներին:

Touch/No Touch

Քանի որ գնանշումները սովորաբար տատանվում են մինչև որ հասնում են աջակցության ու դիմադրության գլխավոր մարկերներին, գինը, որը մոտ է այդ մակարդակներին, կարող է օգտագործվել որպես առևտրային Touch տեսակ: Եթե գնանշումները հեռանում են այդ հատվածներից, անհրաժեշտ է օգտագործել No Touch առևտրային տեսակը:

Նման առևտրի երկրորդ բաղադրիչը ժամանակի ավարտը սահմանելն է: Որպես կանոն ժամանակացույցը, որն օգտագործվում է ժամանակը հաշվարկելու համար, պահանջում է, որ ակտիվի գինը հասնի որոշակի մակարդակի: Հիմնվելով ժամանակացույցի տեղեկությունների վրա` կարող եք մուտքագրել ձեր տվյալները: Շատ բնական է, որ այս տեսակի առևտրով զբաղվելու համար անհրաժեշտ է փորձ ունենալ: Դա միակ միջոցն է, որի դեպքում կարող եք անել ճիշտ կանխատեսումներ:

«Borderline» առևտրային տեսակ

Կողմնորոշող կետերի մեխանիկական հաշվարկը «borderline» առևտրի տեսակով զբաղվելու լավագույն տարբերակն է, որի ժամանակ օգտագործում են աջակցության ու դիմադրության ցուցանիշները: Առանցքային միավորները շուկայական գնի վերևում և ներքևում են: Դրանք կարող են օգտագործվել առևտրի սահմանները որոշելու համար:

LEAVE A REPLY