Երկուական օպցիոնների առևտուրը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Դրան նպաստում են նշանակալի առավելությունները` ի տարբերություն դասական ֆոնդային առևտրի: Նախ շուկայի վերլուծությունն ավելի քիչ ջանք ու ժամանակ է պահանջում: Երկրորդ` երկուական օպցիոններից ստացած եկամուտի մակարդակն ավելի բարձր է, իսկ պարտության ռիսկն ավելի փոքր: Քանի որ օպցիոնները բավականին տարբերվում են ավանդական ֆոնդային բորսայից, հետաքրքրիր կլինի համեմատել թրեյդերների կողմից օգտագործվող վերլուծության երկու մեթոդները և բացահայտել, թե դրանցից որն է ավելի օգտակար ու հաջողակ թրեյդերների համար:

Վերլուծության սկզբունքները

Ֆոնդային շուկաներում կիրառվող վերլուծության բոլոր սկզբունքները կարող են բաժանվել երկու մասի` հիմնարար եւ տեխնիկական:

Հիմնարար վերլուծությունն անդրադառնում է քաղաքականության եւ տնտեսության գլոբալ միտումներին: Այն հաշվի է առնում ցանկացած միջոցառում, որը կարող է ազդեցություն ունենալ գների դինամիկայի վրա, ինչպես նաև ակտիվնրի հասանելիության: Որպեսզի հասնեք այնպիսի մակարդակի, որը կերաշխավորի գործարքների բարձր եկամտաբերություն, անհրաժեշտ է զբաղվել ինքնակրթությամբ և յուրացնել շուկայում գործող սկզբունքները: Անհրաժեշտ է նաև մանրամասն ուսումնասիրել ձեր կանխատեսումների առարկան, այսինքն` ակտիվները:

Տեխնիկական վերլուծությունն իրենից ներկայացնում է մեթոդաբանության առարկա. թրեյդերն ուղղակիորեն գնահատում է գրաֆիկները, որոնք արտացոլում են գների փոփոխությունները: Շատերը կարծում են, որ գրաֆիկի տատանումները նրբանկատորեն արտացոլում են ամեն փոփոխություն` անկախ ծագման, և կարիք չկա որեւէ այլ տեղեկատվություն ուսումնասիրելու համար ժամանակ ու ջանք ծախսել:

Երկուական օպցիոնների շուկայի, ինչպես նաև ֆորեքսի ու ֆոնդային շուկայի թրեյդերները հիմնականում հետաքրքրված են գնի դինամիկան կանխատեսելու հուսալի եւ արագ ճանապարհներով: Յուրաքնաչյուր տեսակի առևտրի կարիքների ու առանձնահատկությունների վրա հիմնվելով` կարելի է ենթադրել, որ երկուական օպցիոնները չեն պահանջում միտումների այդպիսի մանրակրկիտ ուսումնասիրություն: Գործարքի օբյեկտը փոփոխության ուղղությունն է` առանց հաշվի առնելու գումարի ու գնի տարբերությանը:

Հմուտ թրեյդերները գների փոփոխությունները կանխատեսելու համար իրականացնում են համապարփակ վերլուծություն: Բոլոր ենթադրությունները հիմնվում են ակտիվների գների գրաֆիկների վրա: Եվ միայն նման վերապատրաստումից հետո նրանք կայացնում են որոշում, թե որ օպցիոնն են նախընտրում, ինչպես նաև սահմանում են այն ձեռք բերելու ժամանակը:

LEAVE A REPLY