Պատմություն և Նախադրյալներ

CherryTrade.com-ը մտավ երկուական օպցիոնների ասպարեզ 2013 թ.-ին: Այն գործում է նաև Ջիբրալթարից դուրս, և չգիտեմ արժե հավատալ, թե ոչ, բայց ընդունում է հաճախորդներ ԱՄՆ-ից, ինչն այս օրերին հաճախ չեք տեսնի Նահանգներում գործող կարգավորող դաշտի պատճառով: Ընկերությունը նաև ունի ամբողջ աշխարհով մեկ տարածված հաճախորդների բազա և կառուցել է հեռահաղորդակցության ցանց, որպեսզի կայք մուտք գործելն ու հաճախորդների սպասարկման գործընթացը դառնա ավելի հեշտ: Նրանց ղեկավարող թիմը վկայում է, որ այն “իսկապես շեշտը դնում է ձեր և ձեր առևտրային փորձի վրա:”

Հիմնադրվելով փորձագետների տարբեր խմբերի կողմից` CherryTrade-ն օգտագործել է նրանց փորձը բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանա ծառայել ձեզ արագ կերպով, ունենա հաճախորդների սպասարկման բաժին, ինչպես նաև ուսուցողական և աջակցող նյութեր: Ինչ վերաբերում է ակտիվների ընտրությանը, նրանք կանգ են առել առավել հայտնի արժութային զույգերի, բաժնետոմսերի, ապրանքների և ցուցանիշների վրա` հոդվածը գրելու ժամանակ մոտենալով վաթսունին: Ռիսկերի կառավարման տեսանկյունից դուք կարող եք օգտվել Roll Over, Double Up, Sell Early և Option Builder ֆունկցիաներից, եթե, իհարկե, կցանկանաք:

CherryTrade-նը բարձր գնահատականներ է ստացել իր բազմաֆունկցիոնալ և գունագեղ առևտրային հարթակի համար: Շուկայական պայմանների փոփոխություններն արտացոլելու համար օգտագործվել են տարբեր գունավոր կոդեր և որպես ավելացրած ֆունկցիա` ծրագրային ապահովումը ձեր փոխարեն կատարում է հաշվարկների մեծ մասը: Այնպես որ դուք իմանում եք հնարավոր հաղթանակներից վաստակած գումարի ճշգրիտ չափի, ինչպես նաև զեղչերի մասին: Թրեյդերների տարբեր մակարդակների համար կան ակաունտների դասակարգումներ` իր բոնուսով, օգուտներով և աջակցության համակարգով, ինչն աճում է ձեր ավանդի մակարդակին զուգահեռ: CherryTrade-ում գործարքն սկսելը բավականին հեշտ է, և եթե դուք որևէ խնդիր ունեք, ապա հաճախորդների աջակցության բաժնի ներկայացուցիչները կօգնեն ձեզ առցանց կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հեռախոսազանգի միջոցով:

Առանձնաձնահատկություններ

Cherry Trade-ն իր կայքում ներկայացրել է հետևյալ առանձնահատկությունները.

  • հիմնադրվել է Ջիբրալթարում` 2013 թ.-ին
  • կառավարող խումբը փորձ ունի այս գործի յուրաքանչյուր էտապում
  • վճարման գործակիցները լավագույնն են (85% որոշակի երկուական օպցիոնների համար)
  • One-Touch օպցիոնները շաբաթ և կիրակի օրերին կարող են հասնել 500%-ի
  • ակտիվների տարբերակները ներառում են արժութային զույգեր (12 + Bitcoin / ԱՄՆ դոլար), բաժնետոմսեր (19), ապրանքներ (7) եւ ցուցանիշներ (20)
  • առևտրային հարթակը պարզ է ու հասկանալի
  • հասանելի են Roll Over-ը, Double Up-ը, Sell Early-ն և Option Builder-ը
  • առկա են ավանդական Put/Call, One-Touch և Turbo օպցիոնները
  • աջակցող նյութեր տրամադրվում են և սկսնակներին, և արդեն կոփված վետերաններին
  • ավանդի նվազագույն չափը $ 200 է կամ 200 եվրո
  • հաճախորդների սպասարկում բաժինն աշխատում է “24X7”, կարող եք կապ հաստատել առցանց ձևով կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հեռախոսազանգի միջոցով:

Հարթակ

CherryTrade առեւտրային հարթակը բարձր գնահատականներ է ստանում նաև թրեյդերների կողմից: Դուք մուտք եք գործում հենց ինտերնետում` այնպես որ ներբեռնումների կարիք չկա: Կարևոր ինֆորմացիան ներկայացվում է հեշտ հասկանալի ձևով: Գույներն օգտագործվում են շուկայում ընթացիկ փոփոխությունները ցույց տալու համար, իսկ ավտոմատացված հաշվարկները զգուշացնում են ձեր հնարավոր կորստի կամ հաղթանակի մասին: Կա նաեւ բջջային հավելված, որը կարող է հեշտացնել ձեր առևտուրը CherryTrade-ի վեբկայքում:

Տեղեկատվություն

CherryTrade-ի վեբկայքում կարող եք գտնել ուսուցողական տարբեր նյութեր, որոնք մշակվել են սկսնակներին աջակցելու համար: Կան նաև բազում առաջադեմ նյութեր, որոնք ներառում են խորհուրդներ առավել հմուտ թրեյդերների համար:

Աջակցություն

CherryTrade-ը ղեկավարող խումբը նշում է. “Մի վարանեք և կապ հաստատեք մեզ հետ առցանց ձևով կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հեռախոսազանգի միջոցով: Մենք այստեղ ենք, որ օգնենք ձեզ”: Տեղադրված 19 հեռախոսային գծերի ցանցը հեռախոսազանգերը դարձրել է CherryTrade-ի օգտակար օգնականները: Ձեր հարցերի պատասխանները կարող եք ստանալ նաև առցանց ձևով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչն անվճար է և հեշտ:

Անվտանգություն

Ձեր անձնական, ինչպես նաեւ առեւտրային գործունեության բոլոր տվյալներն ապահով են, քանի որ ամեն ինչ կոդավորված է` օգտագործելով վերջին 256-bit SSL տեխնոլոգիան:

Եզրափակում

CherryTrade-ը գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Երկու տարի պայքարելուց հետո ընկերությունում ամրապնդվեցին բարձր վճարումները, հայտնի ակտիվների տարբերակները, առևտրային հարթակը, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված աշխատակազմը, որոնք միշտ պատրաստ են աջակցել ու տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ: CherryTrade-ը երկու տարվա ընթացքում կարողացել է ձեռք բերել համաշխարհային լայն ընտրազանգված: CherryTrade-ը հասել է զարգացման բավականին բարձր մակարդակի և արժանի է ձեր ուշադրությանը:

LEAVE A REPLY